AM
24 Օգոստոս 2012 - 06:34 AMT

«Հայկական ժամանակ». Պահանջում են հեռացնել Հայկ Դեմոյանին

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ մի խումբ պատմաբանների, արվեստագետների, գրողների, բանասերների մտահոգել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ռուսերեն գրված ատենախոսությունը եւ առհասարակ նրա գործունեությունը:

«Երեկ նրանք հավաքվել էին «Կենաց ծառ» մշակութային կենտրոնում: Նպատակն էր քննարկել Դեմոյանի ատենախոսության մեջ տեղ գտած սխալները: Հավաքին, որպես բանախոս, հրավիրված էր գրականագետ, թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանը: Հենց նա էլ ներկայացրել է լեզվական եւ գաղափարական խեղաթյուրումները: Քննարկումն ուղեկցվել է ներկաների ելույթներով, կարծիքների փոխանակման ու առաջարկությունների արդյունքում որոշվել է բաց նամակ ուղարկել ԳԱԱ ղեկավարությանը եւ պահանջել ցինիզմի, ինչպես նաև ատենախոսության մեջ տեղ գտած լուրջ խեղաթյուրումների, խայտառակ ուղղորդումների համար Դեմոյանին հեռացնել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: