AM
24 Օգոստոս 2012 - 06:37 AMT

Ավտոպատահար Արարատի մարզում. երկու մարդ զոհվել է

ԱԻՆ-ում օգոստոսի 24-ին` ժամը 04.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը:

ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Վազ 21011» մակնիշի ավտոմեքնենան, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Ռանչպար-Սիս-Նորամարգ գյուղերի ավտոճանապարհների խաչմերուկի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել է «Մուղանի» ջրանցքում:

Ավոմեքենան ավտոկռունկի օգնությամբ դուրս է բերվել ջրանցքից: Փփրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` Մրգավետ գյուղի բնակիչ 1989թ. ծնված Լևոն Խաչատրյանի և ուղևոր 1977թ. ծնված Արևաբույր գյուղի բնակիչ Արտաշ Ավետյանի դիակները :