AM
24 Օգոստոս 2012 - 07:47 AMT

Գյուղնախարարությունն այս տարի թույլատրել է հավաքել անտառներում կուտակված խոտը

Հաշվի առնելով հանրապետության առանձին վայրերում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով անասնակերի կուտակման հարցում առաջացած դժվարությունները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանձնարարել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին և վերջինիս կազմի մեջ մտնող բոլոր անտառտնտեսություններին թույլ տալ գյուղացիներին հավաքել և անտառներից հանել այնտեղ գտնվող խոտը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից: Հրդեհներից և անտառների պահպանությունն ապահովելու համար նախարարությունը հորդորում է համայնքապետներին հետևել գործընթացին և պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: