AM
24 Օգոստոս 2012 - 07:53 AMT

Երևանի Նանսենի 13 շենքում գազի արտահոսքից մարդ է մահացել

ԱԻՆ-ում օգոստոսի 23-ին` ժամը 19.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի 13 շենքի 5-րդ բնակարանից առկա է գազի արտահոսք:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները, ոստիկանների ներկայությամբ պատուհանից մտնելով բնակարան, հայտ¬նա¬բերել են 1975 թ. ծնված Արթուր Վարդանյանի դին: