Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել նույնքան անհնար է, որքան եւ հակամարտությունը Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ, գտնում է Ռուսաստանի Պետական Դումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին: Միեւնույն ժամանակ ՌԼԺԿ-ի առաջնորդի խոսքերով Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում կարող է հանդիսանալ վերջինիս անդամակցումը ԱՊՀ-ին: Փոխխոսնակի կարծիքով, ոչ Հայաստանը եւ ոչ էլ Ադրբեջանը չեն հաշտվի Լեռնային Ղարաբաղի կորստի հետ: «Եթե Ռուսաստանը պնդի, որ Լեռնային Ղարաբաղը միանա Հայաստանին, կնեղանա Ադրբեջանը, եթե առաջարկի ԼՂ-ն Ադրբեջանին հանձնելու տարբերակը, ապա կնեղանան հայերը»,-հայտարարել է նա` ավելացնելով, ընդ որում, թե «Լեռնային Ղարաբաղը պատմական տարածք է եւՀայաստանի մի մասն է, եւ կոչվում է այն Արցախ»: Փոխխոսնակի խոսքերով, Արեւմուտքը այսօր փորձում է դեյտոնյան մոդելը կիրառել ղարաբաղյան խնդրի հարցում: «Այդ իրավիճակում հայերը` սերբերն են, իսկ ադրբեջանցիները` Կոսովոյի ալբանացիները: Արեւմուտքը ցանկանում է ոտնատակ անել Հայաստանը եւ ստեղծել մեծ քսանմիլիոնանոց Ադրբեջան»,-հայտարարել է Վլադիմիր Ժիրինովսկին:





