AM
10 Փետրվար 2005 - 12:48 AMT

ՌԴ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Երեւան կատարելիք այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կքննարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամկետները Հայաստան: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նա նշել է, որ Վ.Պուտինը ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերը եւ «նրա այցը տեղի կունենա մոտ ժամանակներս»: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Ս.Լավրովի այց ը նախանշված է փետրվարի 16-ին: Այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել եւ կարծիքներ փոխանակել երկու երկրների փոխհարաբերությունների օրակարգի բոլոր հարցերի շուրջ: