Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մտադիր է քննարկել Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը իր թուրք գործընկեր Աբդուլլա Գյուլի հետ: Բացի այդ, Մամեդյարովի Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում նախատեսված հանդիպումների ժամանակ կքննարկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը:





