Օգոստոսի 26-ին` ժամը 10.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 128-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1931 թ. ծնված Պատվական Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, նույն օրը, ժամը 15.30-ին, Պ. Հարությունյանը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:





