Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի գծով զեկույցները Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա.նոր հարեւաններ» նախաձեռնության շրջանակներում արդեն պատրաստ են եւ կհրապարակվեն Բրյուսելում` 2 շաբաթվա ընթացքում: Այդ մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Նրա խոսքերով, Բրյուսելում` ԵՄ կենտրոնակայանում հրապարակվելուց հետո զեկույցները կհանձնվեն Նախարարների կոմիտեի ուսումնասիրմանը:





