«Ժողովուրդը» գրում է . «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ ու երբեմնի մտերիմ ընկերներ Կարո Կարապետյանի եւ Տիգրան Ստեփանյանի հարաբերությունները փչացել են: Իսկ պատճառը փողի հետ կապված խնդիրներն են:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Տիգրան Ստեփանյանը Կարապետյանից պարտքով բավական մեծ գումար է խնդրել ու առ այսօր չի վերադարձրել: Ավելին, Կարապետյանի՝ իր 50 հազար եվրոն վերադարձնելու հորդորները մնացել են անարձագանք: Եւ Տիգրան Ստեփանյանից, եւ Կարո Կարապետյանից մեկնաբանություններ ստանալու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն. տեւական ժամանակ է՝ նրանք չեն պատասխանում «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգերին»:





