Թուրքիան միշտ հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանը եւ այդ քաղաքականությունը կշարունակվի նաեւ առաջիկայում: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքերով, պաշտոնական Անկարան միշտ կաջակցի Ադրբեջանին ցանակացած միջազգային կազմակերպության շրջանակներում:





