AM
28 Օգոստոս 2012 - 12:51 AMT

Կիևյան կամրջի տակ 21-ամյա տղայի դիակ է հայտնաբերվել

Այսօր` ժամը 08.00-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ` պոմպակայանի տարածքում, դիակ կա:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է 1991 թ. Նարեկ Յարազյանի դին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: