AM
14 Փետրվար 2005 - 13:40 AMT

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ, ՀԱՄՈԶՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻԼԻ ՄԵՋԼԻՍԻ ԽՈՍՆԱԿԸ

Ադրբեջանն առավել զարգացած է տնտեսական, քաղաքական եւ ժողովրդավարական տեսակետից Հարավային Կովկասի հանրապետությունների համեմատությամբ, սակայն «Բաքվի մտահոգությունը հարուցող հարցերը» մնում են, հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը Ադրբեջանի գծով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Անդրեաս Գրոսի եւ Անդրեաս Հերկելի հետ հանդիպման ժամանկ: Նրա խոսքերով, «թեեւ Հայաստանը պարտավորվել է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն, այնուամենայնիվ, նա չի կատարում տված խոստումը»: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրոպայի Խորհուրդը եւ այլ կազմակերպություններ բանաձեւեր են ընդունել այդ հակամարտության առնչությամբ: Սակայն չի կարելի բավարարվել միայն փաստաթղթերի ընդունմամբ, «անհրաժեշտ է լուրջ պատժամիջոցներ կիրառել ագրեսորի դեմ», ասել է նա: