Մոտ մեկ ամիս առաջ PanARMENIAN.Net –ը անդրադարձել էր Արցախի այցեքարտերից մեկին՝ Զուարի հանքային գեյզերներին: Դեռ 2009 թվականից այս տարածքը ճանաչվել է տուրստական գոտի , բայց այժմ այն վերածվել է աղբանոցի: Այն ժամանակ Արցախի Մշակույթի նախարության զբոսաշրջային վարչության աշխատակիցները էին, որ տեղյակ են իրավիճակին, աղբահանությամբ և տարածքի բարեկարգմամբ կզբաղվի տեղական ինքնակառավարման մարմինը, իրենք էլ կվերահսկեն:
Սակայն քարվաճառցի հասարակական- քաղաքական գործիչ Ալեքսանդր Քանանյանը վերջերս դարձյալ այցելել է Զուար և ինչպես երևում է PanARMENIAN.Net ին փոխանցած նրա լուսանկարներից, իրավիճակն առանձնապես չի փոխվել:





