Այսօր Արա Բաբլոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Այ մասին PanARMENIAN.Net-ին փոխանցում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նիստում համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի` հանձնաժողովը քննարկել և եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած և նախորդ գումարման ԱԺ-ում առաջին և երկրորդ ընթարցմամբ ընդունված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին: Հանձնաժողովի նիստում հաստատվել է նաև 2012թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:





