Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը վերջերս պատասխանել է իր հայաստանյան այցի ժամանակ ՀՀ ԱԺ-ում իրեն հղված գրավոր հարցումներին։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումից հետո Ռոմպոյը չի հասցրել բանավոր պատասխանել պատգամավորների հարցերին, ինչից հետո առաջարկել է վերջինիս հղել մեկական հարց՝ յուրաքանչյուր խմբակցությունից»։ Ռոմպոյը պատասխանել է Կոնգրեսի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի հարցերին։ «ՉԻ» տեղեկություններով, ուշագրավն այն է, որ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ մարտի 1-ին առնչվող հարցին Ռոմպոյն ուղղակի պատասխան է տվել, որ Հայաստանը դեռ չի փակել մարտի 1-ի էջը, և որ այդ հարցում պետք է արդյունավետ հետաքննություն իրականացվի՝ բոլոր մեղավորներին գտնելու և պատժելու համար»։





