AM
1 Սեպտեմբեր 2012 - 06:48 AMT

«Առավոտ». Նախկին քաղաքապետ. ՏԻՄ ընտրությունները նախագահական ընտրություններում կեղծիքներն աշխատեցնելու համար են

Թերթը գրում է. «Նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի կարծիքով` ՏԻՄ ընտրությունները 2013-ի նախագահական ընտրություններում ընտրական կեղծիքներն աշխատեցնելու համար են. «Այսօրվա իշխանության պայմաններում ընդհանրապես ընտրությունների մասին խոսելն ավելորդ է, նշանակումներ են տեղի ունենում, միայն Կապանում չէ, բոլոր տեղերում էլ նույնն է, նույնիսկ 50 հոգանոց գյուղում գյուղապետ ընտրելն արդեն խնդիր է դարձել: Նման համակարգի պայմաններում ի՞նչ է նշանակում տեղական ընտրություն, լավ կլիներ` դա էլ չլիներ, լավ կլիներ` նշանակեին, վերջացնեին, որ թշնամանք էլ չլիներ, թե չէ` գյուղերում բարեկամներն են թշնամանում, 100 տարվա ընկերները»,- մեզ հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանը»»,- գրում է «Առավոտը»: