AM
1 Սեպտեմբեր 2012 - 07:15 AMT

ՀՀ-ում Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել հայերին մարդասիրական օգնության համար

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսին շնարհակալություն է հայտնել Հայաստանին Իրանի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից: «Ջերմորեն շնորհակալություն եմ հայտնում Թավրիզի երկրաշարժից տուժածներին Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օգնության համար:

Նման իրավիճակներում ազնիվ բարեկամների վշտակցությունը մխիթարում է այդպիսի բնական աղետների զոհերի մերձավորներին: Աստծուց հայցում եմ, որ նման ողբերգություն տեղի չունենա որևէ ժողովրդի հետ: Սիրելի հայ ժողովուրդին մաղթում եմ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի հարգարժան կառավարությանը` փառք», – ասել է դեսպանը: