ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստը տեղի կունենա մարտի 18-ին Մինսկում: Նախարարները կքննարկեն հաշվետու ժամանակշրջանում կատարված աշխատանքը, կնախանշեն առաջիկա ամիսների պլանները: Օրակարգի կարեւոր հարցերից մեկը կլինի ԱՊՀ մարմինների բարեփոխման թեման: Կողմերը մտադիր են լսել զեկույցներ, ինչպես նաեւ քննարկել ԱՊՀ բարեփոխմանն ուղղված փաստաթղթերի նախագծեր: Ի վերջո նախագծերը կքննարկվեն պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում, որը կկայանա ամռանը Թաթարստանում:





