AM
17 Փետրվար 2005 - 14:36 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Վարդան Օսկանյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը»,-հինգշաբթի լրագրողներին է հաղորդել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն: Նրա խոսքերով, զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաեւ երկկողմ համագործակցության, քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործնական հարցեր: