AM
3 Սեպտեմբեր 2012 - 07:29 AMT

Վազգեն Մանուկյանը կոչ է անում դադարեցնել բանակցություններն Ալիևի հետ

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնելու փաստը, նշեկով, որ իր գնահատականները համընկնում են Հանրապետության նախագահի հնչեցրած գնահատականներին և հանրային խորհրդի տարածած հայտարարությանը: Սակայն, որպես քաղաքական գործիչ և ԱԺՄ նախագահ, նա ավելացրեց, որ 3 կետից բաղկացած կոչ ունի` ուղղված Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին. «1-ին` դադարեցնել բանակցություններն Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, 2-րդ` ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և 3-րդ` Հայաստանի ու Ղարաբաղի միջև կնքել ռազմական դաշինք»,-ասաց նա: