AM
3 Սեպտեմբեր 2012 - 08:43 AMT

Երիտասարդ ԲՀԿ-ականները դատապարտում են Հունգարիա-Ադրբեջան խայտառակ գործարքը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միությունը խստորեն դատապարտում է Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և այնտեղ մարդասպանին ներում շնորհելու փաստը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միությունը դատապարտում է ԵՄ անդամ երկիր Հունգարիայի և Ադրբեջանի միջև կայացած հանցագործ և խայտառակ գործարքը և կոչ անում միջազգային հանրությանը հստակ գնահատական տալ Հունգարիայի իշխանությունների կատարած աններելի քայլին։