AM
18 Փետրվար 2005 - 14:35 AMT

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի ժամկետը հայտնի կդառնա մոտ ժամանակներս, Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Հուսով ենք, որ ամենամոտ ժամանակներս մենք կարող ենք Ռուսաստանի նախագահի այցելության որոշակի ժամկետներ առաջարկել մեր հայ բարեկամներին: Դա առնչվում է Վ.Պուտինի առաջիկա շաբաթների ժամանակացույցի համաձայնեցմանը», – նշել է Ս.Լավրովը: