«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ որ գեներալ Մանվել Գրիգորյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր դառնալուց հետո իր աշխատասենյակ էր բերել զանազան իրեր, այդ թվում' տանկի մարտկոց, սև սառնարան և այլն: «Պարզվում է՝ պարոն Գրիգորյանի այս թանկարժեք հավաքածուին ավելացել է նաև «Վերսաչի» ֆիրմայի սպասքի հավաքածու, որը բավական թանկ արժե: Մանվել Գրիգորյանի օգնական Վարդան Վարդանյանը, սակայն, հերքել է այս լուրերը՝ ասելով «Եկեք ԱԺ, կտեսնեք, որ նման բան չկա»:





