ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և այնտեղ նրան ներում շնորհելու ու «հերոսացնելու» փաստին: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նա մասնավորապես ասել է. «Ողջունելի է միջազգային հանրության միահամուռ հասցեագրված բացասական գնահատականը ադրբեջանա-հունգարական խայտառակ գործարքին, քանի որ կիսատ-պռատ և «հավասարակշռող» հայտարարություններ անողները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունների շարունակման և անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար:





