Երեկ` սեպտեմբերի 4-ին, ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գերեզմանատանը` ճանապարհի եզրին, հայտնաբերվել է ականանետի ական (82 մմ): Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը։ Ահազանգի մասին տեղեկացվել են ԱԱԾ, ՊՆ գլխավոր շտաբի և ոստիկանության հերթապահները: Տեղում ոստիկանության ուժերով սահմանվել է հերթապահություն։ Սեպտեմբերի 5-ին` ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ սակրավորները վնասազերծել են հայտնաբերված ականը և տեղափոխել ոստիկանության բաժին։





