AM
6 Սեպտեմբեր 2012 - 05:38 AMT

«Ժողովուրդ». ՀՀ նախագահը Հովիկ Աբրահամյանին զգուշացրել է, որ «խաղեր» չսկսի

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ թերթի տեղեկության, Աբրահամյանը պատրաստվում է նախագահական ընտրություններին հանդես գալ առանձին թիմով և այժմ զբաղված է դրա «հավաքագրմամբ»: Այդ իսկ պատճառով, ըստ թերթի, Սարգսյանը, Արգամիչին հրավիրել է իր նստավայր, որպեսզի զգուշացնի, որ «խաղեր» չսկսի: Նշվում է նաև, որ Աբրահամյանը կրկին ցանկանում է ղեկավարել նախընտրական շտաբը, մինչդեռ նախագահը դեռ հստակ որոշում չունի: Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը թերթի հետ զրույցում ժխտել է այդ լուրը, նշելով, որ նման հանդիպում չի եղել: