ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ վաղը Բաքվում կայանալիք հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևին անպայման կփոխանցի իր մտահոգությունը.«Ադրբեջանում հանդիպմանը ես Ադրբեջանի նախագահին փոխանցելու եմ իմ ուղերձը, որ շատ պարզ և ակնհայտ է, ես իսկապես մտահոգված եմ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստով: Տեղի ունեցածը հանցագործություն էր և այն չպետք է փառաբանվի:
Այս ուղերձը ես վաղը կփոխանցեմ Ադրբեջանի նախագահին»:
Ռասմուսենի որ խոսքում նշեց նաև , որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար գնահատելի գործընկեր է, Հայաստանն ու ՆԱՏՕ-ն երկար տարիների աշխատանքի փորձ ունեն, մասնավորապես Աֆղանստանում և Կոսովոյում և այդ աշխատանքները այսուհետ ևս շարունական կլինեն:





