Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ, «Աթուր» ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը ցանկանում է, որպեսզի օրենքում փոփոխություն մտցվի, և Սիրիայից գաղթած ասորական ընտանիքներին նույնպես թույլատրվի «Զվարթնոց» օդակայանում մուտքի արտոնագրեր ստանալ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Միխայլովը, մեկնաբանելով օգոստոսին տեղի ունեցած դեպքը: Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահները թույլ չէին տվել հայուհուն իր երեխաների հետ մուտք գործել Հայաստան, քանի որ երեխաները հայկական ազգանուններ չէին կրում: Ավելի ուշ պարզվել է, որ երեխաների հայրը ասորի է: Միխայլովը նշեց, որ չի մեղադրում սահմանապահներին, քանի որ նրանք գործել են օրենքի շրջանակում: Փոխարենը նա նշեց, որ վաղը նա հանրային խորհրդում քննարկման կդնի այդ հարցը, որպեսզի օրենքը թույլ տա ասորիներին ևս մուտք գործել Հայաստան:





