AM
6 Սեպտեմբեր 2012 - 11:47 AMT

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Հյուսիսատլանտյան դաշինքը համագործակցում է Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև մրցակցություն չկա, ավելին, Հյուսիսատլանտյան դաշինքը համագործակցում է Ռուսաստանի հետ։ Այս մասին ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը , պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին և գնահատելով Ռուսաստան –ՆԱՏՕ հարաբերությունները: « Ռուսաստանը ՆԱՏՕ-ին Աֆղանստանի համար ճանապարհ է տրամադրում, մենք համագործակցում ենք ահաբեկչության, ծովահենների և թմրանյութերի դեմ պայքարում։ Մենք Ռուսաստանին առաջարկում ենք նաև համագործակցել հրթիռային պաշտպանության ծրագրով նաև, սակայն դեռ համաձայնություն չկա։ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը որոշել են իրական ռազմավարական գործընկերություն զարգացնել։ Ես կարծում եմ, որ եվրոատլանտյան տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների շահերից է բխում ՆԱՏՕ-ի և Ռուսատանի միջև իրական ռազմավարական գործընկերության զարգացումը, որը կպահպանի եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգությանը»: