AM
6 Սեպտեմբեր 2012 - 12:38 AMT

ԿԲ. Կգումարվի Վարորդների իրավունքները պաշտպանող կազմակերպության ժողով

Ինչպես հայտնում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, ի կատարումն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների՝ հրապարակում ենք հայտարարություն առ այն, որ` համաձայն հիշյալ օրենքի` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ (այսուհետ՝ Բյուրո) խորհրդի մեկական անդամ ընտրում են

• վարորդների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով:

Այդ ընտրությունը կատարելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը սույն թվականի հոկտեմբեր 10-ին` ժամը 10:00-ին ՀՀ կենտրոնական բանկի շենքում` ք. Երևան, Վ. Սարգսյան 6 հասցեում, կազմակերպում է ժողով:Բոլոր այն կազմակերպությունները, որոնք բավարարում են վերոհիշյալ պահանջներից որևէ մեկին և ցանկանում են մասնակցել ժողովին, պետք է մինչև սույն թվականի հոկտեմբերի 7–ը այդ մասին գրավոր հայտ ներկայացնեն ՀՀ կենտրոնական բանկ` հայտին կցելով պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները:

Այն կազմակերպությունները, որոնք հիշյալ ժողովում ընտրվելու համար մտադիր են ներկայացնել Բյուրոյի խորհրդի անդամի թեկնածու, հայտին պետք է կցեն նաև այդ թեկնածուի անունը և ազգանունը, տեղեկություններ նրա կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ, փոխկապակցվածությունը Բյուրոյի անդամների հետ (բացակայության դեպքում` նշում փոխկապակցվածության բացակայության մասին), նրան առաջադրող Բյուրոյի անդամի (անդամների) անվանումը (անվանումները) և վերջինի (վերջինների) հավաստումն առ այն, որ ներկայացված թեկնածուներն իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված խորհրդի լիազորությունների պատշաճ իրականացումը և առկա չեն Բյուրոյի կանոնադրության 123-րդ կետով սահմանված սահմանափակումները: