AM
6 Սեպտեմբեր 2012 - 13:13 AMT

Կաթողիկոսը մեկնում է Նիս

Վաղը Ամենայն Հայոց կաթողիկոսը եռօրյա հովվապետական այցով կմեկնի Նիս: Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ շքախմբում են ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Շահե աբեղա Անանյանը որպես գավազանակիր և կաթողիկոսական գրասենյանի քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը:

Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա Նիսի քաղաքային և նահանգային իշխանությունների, ինչպես նաև Նիսի ծխական վարչության անդամների հետ: Հայրապետական Ս. Պատարագ կմատուցվի սեպտեմբերի 9-ին: