Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չի բացառում Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջորջ Բուշի Բրատիսլավայում առաջիկա հանդիպման ընթացքում ղարաբաղյան խնդրի քննարկման հնարավորությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրա խոսքերով, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են, այդ պատճառով տարածաշրջանային այլ խնդիրների հետ միասին, հնարավոր է, քննարկվի ղարաբաղյան խնդիրը: «Չեմ կարծում, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարներն ընդունեն մինչ այժմ հակամարտության կողմերին անհայտ ինչ-որ որոշումներ»,- նշել է Անդրանիկ Մարգարյանը:





