AM
7 Սեպտեմբեր 2012 - 08:46 AMT

Հունգարիան գիտեր, որ Սաֆարովին ներում են շնորհելու, կարծում է Արմեն Մարտիրոսյանը

Հունգարիայի կառավարությունը, երևի գիտեր, որ Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում են շնորհելու Ադրբեջանում, կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մամլո ասուլիսի ժամանակ Մարտիրոսյանը նշեց, որ Հունգարիան հասկանում էր, որ եթե իր երկրի բանտում պատիժը կրող հանցագործին Ադրբեջանը հերոսացնում է, հետևաբար և ազատ կարձակի Սաֆարովին:

Նա նաև գտնում է, որ Հունգարիան զգում է իր մեղավորությունը, և Հայաստանի կողմից դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու փաստից հետո միջնորդներ է փնտրում, վերականգնելու համար: