Այսօր կայացել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանի եվ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմմոնսի հանդիպումը, տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի համար առաջնային համարվող ուղղությունները ՆԱՏՕ-ի հետ համագործակցության եւ Անհատական գործընկերության ծրագրի ենթատեքստում: Ռոբերտ Սիմմոնսի Երեւան կատարած այցի նպատակներից մեկը` Հայաստանի իշխանություններին Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդս Ռազուկսին ներկայացնել է:





