AM
24 Փետրվար 2005 - 17:28 AMT

ՌՈԲԵՐՏ ՍԻՄՄՈՆՍ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Եթե չլիներ չկարգավորված հակամարտությունը, ապա Հայաստանը հնարավորություն կունենար ավելի մեծ չափով մասնակցելու ՆԱՏՕ-ի տարբեր ծրագրերին, հայտարարել էՀայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմմոնսի հետ հանդիպման ժամանակ: «Ուզում եմ շեշտել, որ մենք մտադիր ենք շարժվել որդեգրած ուղղությամբ եւ շարունակաբար խորացնելու ենք մեր հարաբերությունները», – նշել է Սերժ Սարգսյանը: Իր հերթին, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, Ռոբերտ Սիմմոնսը հայտարարել է, որ այն խոչընդոտ է հանդիսանում տարածաշրջանի երկրների զարգացման համար: «Կարծում եմ, որ ձեռք կբերվի փոխընդունելի համաձայնություն: ՆԱՏՕ-ն ամիջականորեն ներգրավված չէ կարգավորման գործընթացում, սակայն ուշադրությամբ հետեւում է խնդրի շուրջ ծավալվող բոլոր զարգացումերին», – ասել է Ռ.Սիմմոնսը: