Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմմոնսին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը եւ փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ գործընթացներին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:





