AM
8 Սեպտեմբեր 2012 - 12:24 AMT

Նախագահը մասնակցել է Շուշիի դպրոցի բացման արարողությանը

Արցախի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ներկա են գտնվել Արցախի Հանրապետության կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ կապիտալ վերանորոգված Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի բացման արարողությանը, շրջել նորկառույց դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը, Շուշի քաղաքում նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այցելել են նաև Օրիորդաց վարժարան, ծանոթացել այնտեղ իրականացվող վերանորոգման աշխատանքներին, որտեղ առաջիկայում կտեղափոխվեն ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և մի շարք կազմակերպություններ: