AM
10 Սեպտեմբեր 2012 - 06:34 AMT

Կեչուտի ջրամբարին հարակից արհեստական լճակում մարդ է խեղդվել

ԱԻՆ-ում սեպտեմբերի 9-ին` ժամը 17.25 տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Կեչուտի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձվել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգտնությունը:

Աին լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարար ջոկատի փրկարարները և փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ 1982 թ. ծնված Արայիկ Մկրտչյանը ջրահեղձվել է ջրամբարին հարակից արհեստական լճակում: Ջրասուզակները լճակից դուրս են բերել Ա. Մկրտչյանի դին: