AM
10 Սեպտեմբեր 2012 - 08:51 AMT

Մեկնարկել է Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանը

Մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանը: Բացման խոսքում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շոնրհավորեց երեկ Ստամբուլում ավարտված Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականին` հաղթանակի առթիվ:

Սեպտեմբերի 9-ին Ստամբուլում կայացավ Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրը: Հայաստանը հաղթանակ տարավ 2,5:1,5 հաշվով և Ռուսաստանի հավաքականին շրջանցեց` ըստ լրացուցիչ ցուցանիշների: Հայաստանի շախմատիստները 3-րդ անգամ դարձան Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոններ: