AM
10 Սեպտեմբեր 2012 - 09:13 AMT

Ջոն Հեֆերն. Վաշինգտոնը Սաֆարովի հարցով Բաքվից բացատրությունների է սպասում

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը այսօր Հայաստանի գլխավոր դատախազությունում կայացած իրավական ոլորտում համագործակցությունը շարունակելու մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է, որ Պոշտոնական Վաշինգտոնը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ Բաքվից բացատրությունների է սպասում::

Դեսպանը հիշեցրել է, որ արտահանձնումից անմիջապես հետո ամերիկյան կողմը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել է իր մտահոգությունը:

«ԱՄՆ-ն, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեմ է ցանկացած դրսևորումների, որոնք սպառնալիքի տակ են դնում բանակցային գործընթացը: Միացյալ նահանգները Բուդապեշտից և Բաքվից բացատրություններ է ակնկալում: Մենք հետևողական կլինենք դրանք ստանալու հարցում», – ասել է նա: