AM
10 Սեպտեմբեր 2012 - 09:41 AMT

Վաղը Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը:

Այցի ընթացքում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարին կընդունեն nախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Պարոն Ասելբորնը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: