AM
10 Սեպտեմբեր 2012 - 13:20 AMT

Վաղը Աջափնյակ վարչական շրջանում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 11-ին ժամը 10.00 – 22.00-ը կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Լենինգրադյան, Էստոնական, Շինարարներ, Առաքելյան, Արզումանյան, Աբելյան, Եղիազարյան, Ջանիբեկյան, Սիսակյան փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: