AM
10 Սեպտեմբեր 2012 - 14:00 AMT

Վիկտոր Դալլաքյանը քրիստոնեաբար ներում է բոլոր լրագրողներին

ԱԺ-ու ՀՀ նախագահի նորանշանակ ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ ներում է բոլոր այն լրագրողներին, ով իր մասին բացասական և վիրավորական նույթեր էր հրապարակել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո: «Ես ներում եմ նրանց, քանի որ Աստվածն ասել է՝ ներեք»,-հայտարարել է նա լրագրողներին խորհրդարանում:

Դալլաքյանը հավելել է, որ պատրաստ է համագործակցել այդ լրագրողների հետ: «Ես ներում եմ բոլոր մարդկանց, ով իմ մասին տարբեր լուրեր, կեղծիքներ է տարածել: Ես պատրաստ եմ համագործակցել նույնիսկ այն մարդկանց հետ, որոնք ինձ անձնական վիրավորանք են հասցրել»,-ասել է նա:

Դալլաքյանը նշել է նաև, որ «այստեղ կան լրագրողներ, որոնց ես խորհուրդներ եմ տվել իմ սենյակում: Ես դրանով էլ եմ զբաղվել: Թեև այդ լրագրողներից ոչ ոք ընտրություններից հետո ինձ չզանգահարեց, որպեսզի իմանա, թե ես ոնց եմ: Դա մարդկային խնդիրներ են, ես չեմ ուզում դրան անդրադառնալ»:

Դալլաքյանը հիշեցրել է, որ մոտ 83 օրինագծերի հեղինակ է: