Այսօր ՀՀ ԱԺ-ում բուռն բանավեճեր էին ընթանում խորհրդարանի կանոնակարգի փոփոխությունների վերաբերյալ, որոնք նախապատրաստել էր ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը և պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Համաձայն նրանց կողմից նախապատարաստված օրինագծի, փոքրաթիվ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին կթույլատրվի մասնակցել ոչ թե երկու, ինչպես հիմա է, այլ 3 մշտական խորհրդարանական հանձնաժողովներին:
Իրենց հերթին ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես` ՀՅԴ, առաջարկեցին համակարգել խորհրդարանական հանձնաժողովների նիստերի գրաֆիկը, որպեսզի կարողանան լիարժեքորեն մասնակցել դրանց աշխատանքներին, ինչպես նաև ավելացնել պատգամավորների օգնականների թիվը:
Ըստ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասհշյանի, դա թույլ կտա ապահովել ընդդիմադիր պատգամավորների նորմալ աշխատանքը, ինչը ելնում է հենց խորհրդարանի շահերից:
Իր հերթին Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ «մենք պետք է անենք ամեն բան` Ազգային ժողովի նորմալ աշխատանքի համար»:
Ընդ որում, հարկ է նշել, որ իշխող կոալիցիան և ընդդիմությունը առայժմ համաձայնության չեն եկել այս օրինագծում Դաշնակցության կողմից արված առաջարկությունների վերաբերյալ:
ՀՀ ԱԺ-ում գործում են 12 մշտական խորհրդարանական հնաձնաժողովներ: Ըստ խորհրդարանի կանոնակարգի, յուրաքանչյուր պատգամավոր կարող է մասնակցել միայն երկու հանձնաժողովների աշխատանքին:





