AM
11 Սեպտեմբեր 2012 - 05:15 AMT

«Հրապարակ» . Քոչարյանը «ԱՖԿ-Սիստեմայի» գործերով մեկնում է Մոսկվա

Մի քանի օրից Մոսկվա կմեկնի Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը: «Հասկանալի է, ֆորմալ՝ «ԱՖԿ-Սիստեմայի» գործերով, իսկ իրականում այդ այցը բավականին հետաքրքիր է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռւսսմուսենի՝ տարածաշրջան կատարած այցի, Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների հետաձգման, ռուսական դժգոհության, սեպտեմբերի 21-ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու սպասվելիք հայտարարության և ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության ֆոնին՝ Մոսկվայի հետ ճշտվելու տեսանկյունից»,-գրում է թերթը: