AM
11 Սեպտեմբեր 2012 - 06:21 AMT

«Հայկական ժամանակ». Սերոբ Տեր-Պողոսյանին տեղափոխել են հիվանդանոց

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն օրերս տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ շուրջ մեկ ամիս առաջ Տեր-Պողոսյանը երկրորդ անգամ էր վիրահատվել, ինչից հետո նրա մոտ հետվիրահատական խնդիրներ են ծագել։ Թե ինչքան նա կմնա հիվանդանոցում, ըստ փաստաբանի, հայտնի չէ։

Թերթը հիշեցնում է, որ Տեր-Պողոսյանը տառապում է աղիքայիմ քաղցկեղով։