Երեկ ժամը 21.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կողբացու 1ա շենքի 25-րդ բնակարանից քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել: ՀՀ ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կասեցվել է Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչ` 1968 թ. ծնված Անդրանիկ Ստեփանյանի ինքնասպանության փորձը:





