Նիս կատարած հովվապետական այցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 8-ին հանդիպել է: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնից: Ալպ-Մարիտիմ նահանգի նահանգապետ Քրիստոֆ Միրմանի հետ, այնուհետև հայրապետական պատվիրակության անդամների, թեմական և ծխական վարչականների, քաղաքապետարանի պաշտոնատար անձնանց և հավատացյալ հայորդիների հետ ուղևորվեց Հայաստանի այգի, որտեղ ծաղկեպսակ զետեղեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, աղոթեց Եղեռնի զոհերի հոգիների խաղաղության համար: Նույն օրը Հայոց հայրապետը ծաղկեպսակ դրեց նաև Համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանին:
Երեկոյան «Նեգրեսքո» հյուրանոցի սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընթրիք` ի պատիվ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի: Միջոցառման ընթացքում Վեհափառ Հայրապետի կողմից Հայ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով պարգևատրվեց պատմաբան, հրապարակախոս, բարերար Հովհաննես Չիլինգիրյանը` ի գնահատություն Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ներդրած ջանքերի, եկեղեցանվեր ու ազգասեր երկարամյա վաստակի: Վեհափառ հայրապետը հորդորեց հավատավոր հայորդիներին մեր սուրբ եկեղեցու և Հայրենիքի պայծառության նախանձախնդրությամբ շարունակել աստվածահաճո և բարեպաշտ ընթացքը, լինել օրինապահ ու պատվավոր քաղաքացիները Ֆրանսիայի, միշտ մնալ հավատարիմ և արժանավոր զավակները հայոց ազգի և Սուրբ Եկեղեցու:
Սեպտեմբերի 9-ին Հայրապետական սուրբ պատարագ մատուցվեց Նիս քաղաքի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցում:
Պատարագին ներկա էին քույր եկեղեցիների, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին, բազմաթիվ հավատացյալներ: Պատարագից հետո նորին սրբությունը հանդիպում ունեցավ Մարսելի և Նիսի ծխական խորհուրդների անդամների, հավատացյալ հայորդիների հետ:





