AM
11 Սեպտեմբեր 2012 - 08:08 AMT

Հալաբյան փողոցում գազի բալոն է պայթել. մեկ մարդ տուժել է

Այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 27 շենքում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է 3կգ-ոց գազի բալոն: 54-ամյա Անահիտ Հովհաննիսյանը հոսպիտալացվել է ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության կենտրոն: